տուն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Կրակոցներ՝ Երևանում. կան վիրավորներ. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված ու չկրակված պարկուճներ,...

Կրակոցներ՝ Երևանում. կան վիրավորներ. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված ու չկրակված պարկուճներ, գնդակ, արնանման հետքեր

Այսօր՝ հունիսի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մանանդյան 29 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քրեական և համայնքային ոստիկանները նշված շենքի փողոցային հատվածում հայտնաբերել են 2 չկրակված, մոտ 5 կրակված պարկուճներ, կրակված պարկուճի գնդակ և արնանման հետքեր։

Տեղում պարզվել է, որ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են վիրավորների ինքնությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ