Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հիմա էլ հանդիպել է Տիգրան Արզաքանցյանի հետ: Դեսպանը կարծես թե բան ու գործ չունի սկսել է հանդիպել մարդկանց հետ, ովքեր հայ-ռուսական հարաբերություններում որևէ դերակատարություն չունեն, ավելին՝ նրանք նույնիսկ Հայաստանում հեղինակություն չունեցող քաղաքական անձիք եք: Այս համատեքստում Արևմուտքն էլ շատ անհանգստանալու բան չունի, առաջվա գումարներն էլ Հայաստանում վատնելու կարիք չկա, կարող է ոտքը ոտքին գցել լուռ հետևել, թե ինչպես է դեսպան Կոպիրկինն իր ջրաղացին ջուր լցնում: Հետո էլ զարմանում ենք, թե ինչպես է հայ-ռուսական հարաբերությունների վրա ստվեր գցվում… որովհետև դեսպանատանը՝դեսպանի գլխավորությամբ, ոչ ոք իր տեղում չէ:






