տուն ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ Այս պահին, Քոչարյանի քավոր «թուրք Գենան», Մոսկվայում հանդիպում է Ալիևի ներկայացուցիչներին

Այս պահին, Քոչարյանի քավոր «թուրք Գենան», Մոսկվայում հանդիպում է Ալիևի ներկայացուցիչներին

Մեր տեղեկությունների համաձայն, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շտապ մեկնել է Մոսկվա: Մեկնելու պատճառը՝  Գենադի Ստեփանյանի և Իլհամ Ալիևի  ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումը վերահսկելն է:

Տեղեկացնեմ, որ վերջին շրջանում սրվել են Ալիև-Քոչարյան հարաբերությունները: Բանն այն է, որ Քոչարյանն Ալիևից պահանջում է Սուդանում գործող մոլիբդենի վերամշակման գործարանի 200 մլն դոլարը:

Հիշեցնենք, որ Սուդանի հեղափոխական  իշխանություններն ազգայնացրել են Ռոբերտ Քոչարյանին և Մհեր Պալասկովին պատկանող հիշյալ գործարանը: Ի դեպ, այդ գործարանը կառուցվել է Ալիևի հետ փոխկապակցված օֆշորային ընկերություններից փոխանցված 200 մլն դոլարով: Սուդանի հեղափոխական  իշխանությունները համոզվել են, որ այս հարցում գործ ունեն նաև փողերի լվացման փաստի հետ:

Ռոբերտ Քոչարյանը և իր քավոր Գենադի Ստեփանյանը, չհամակերպվելով ստեղծված իրավիճակի հետ, Ալիևից պահանջում են՝ վերադարձնել իրենց 200 մլն դոլարը՝ Ալիևին հիշեցնելով, որ ժամանակին հենց ի՛նքն է եղել է հիշատակված գումարների փոխանցման երաշխավորը:

Այս մասին, առավել մանրամասնորեն, կներկայացնեմ սպասվելիք իմ հարցազրույցում:

Արամ Ավետիսյան

քաղաքագետ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ