Տեղեկացանք, որ ձերբակալվել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։
Իշխանությունը Վարդան Հարությունյանին նկատել էր դատարանի բակում՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի: Սա արդեն բավարար էր, որպեսզի Հարությունյանի նկատմամբ ճնշումներ սկսվեին:
Ասեմ, որ ի տարբերություն որոշների, այն պահից, երբ սկսվեց Կարապետյանի դեմ իշխանության իրավական բեսպրեդելը, Վարդան Հարությունյանը եղել է Կարապետյանի կողքին՝ չդավաճանելով իր ընկերոջը:






