տուն ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ Վեհափա՛ռ Տեր, հնչեցրե՛ք զանգերը. Հավատացե՛ք, հայտարարության տեքստը որևէ զսպող կամ սթափեցնող գործոն...

Վեհափա՛ռ Տեր, հնչեցրե՛ք զանգերը. Հավատացե՛ք, հայտարարության տեքստը որևէ զսպող կամ սթափեցնող գործոն չի կարող լինել այս մարդկանց համար. Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վեհափա՛ռ Տեր, հնչեցրե՛ք զանգերը:

Մենք՝ Հայ Առաքելական Եկեղեցու խոնարհ զավակներս, արդար ցասումով ենք լցված վերջին տարիներին, իսկ հատկապես՝ վերջին օրերին, Հայաստանի քաղաքական իշխանության կողմից մեր հավատքի սուրբ օրրանի՝ ՀԱԵ դեմ տարվող անընդունելի և վիրավորական արշավի նկատմամբ:

Հավատացե՛ք, հայտարարության տեքստը որևէ զսպող կամ սթափեցնող գործոն չի կարող լինել այս մարդկանց համար:

Որդիական խոնարհությամբ ուզում եմ հավատալ, որ ժողովին եղել է նաև այլ՝ ավելի առօրեկան, իրատեսական և իրավիճակին համահունչ արդյունք:

Հայտարարությունը չէ, որ մենք Ձեզանից սպասում ենք:

Օգտագործե՛ք, խնդրում եմ, Եկեղեցու գործիքակազմը: Ներեցե՛ք հանդգնությունս, բայց շատերս ենք կարծում, որ այսպիսի պահվածքը ՀԱԵ նկատմամբ առնվազն նզովքի է արժանի:

Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ